Բարի գալուստ MyTour՝ ձեր ճանապարհորդությունների պլանավորման գործընկեր: MyTour-ը պատկանում է Dinno ՓԲԸ-ին, որը գրանցված է և գործում է Հայաստանում։ Մեր նպատակն է կապել ճանապարհորդներին վստահելի տուրօպերատորների հետ՝ ապահովելով հարմարավետ, թափանցիկ և հեշտ ամրագրման գործընթաց։
Օգտվելով մեր հարթակից՝ դուք համաձայնում եք ստորև մերկայացված պայմաններին։
Ներկայացված քաղաքականությունն օգնում է հասկանալ՝ ինչպես է գործում MyTour-ը և ինչպես են օգտագործվում ձեր տվյալները։
MyTour-ի միջոցով ամրագրում կատարելիս՝ Դուք համաձայնում եք հետևյալ պայմանների հետ․
MyTour-ի պայմաններ՝ հարթակի միջոցով ամրագրումներ կատարելու, այդ ամրագրումները կառավարելու և դրանց վերաբերյալ աջակցություն ստանալու համար
Փաթեթների/հյուրանոցների մատակարարի պայմաններ (տուրօպերատոր, կազմակերպիչ, հյուրանոց և այլն)՝ ձեր ընտրած ծառայությունը մատուցելու նպատակով։
MyTour-ում ներկայացված բոլոր առաջարկներըտրամադրվում են երրորդ կողմ մատակարարների կողմից։ Յուրաքանչյուր մատակարար սահմանում է իր՝
Չեղարկման և փոխհատուցման պայմանները,
Ամրագրման պայմանները,
մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները և պահանջները։
Յուրաքանչյուր մատակարարի կոնկրետ պայմանները նշված են համապատասխան հյուրանոցի կամ փաթեթի էջում։ Ամրագրումը հաստատելով՝ դուք հաստատում եք, որ կարդացել և ընդունել եք ինչպես մեր, այնպես էլ մատակարարի պայմանները։
Ամրագրում կատարելիս՝
Վճարումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ ըստ մատակարարի քաղաքականության՝ ամբողջությամբ կամ փուլերով։
Չեղարկման և փոփոխության պայմանները սահմանվում են մատակարարի կողմից և կարող են տարբեր լինել՝ կախված ուղղությունից, հյուրանոցից և/կամ ուղևորության ամսաթվերից։
Եթե չեղարկման դեպքում գումարը ենթակա է վերադարձի, ապա
վերադարձվող գումարի չափսը և ժամկետները կախված են մատակարարի չեղարկման պայմաններից։
Ամրագրող անձը հաստատում է, որ՝
18 տարեկանից բարձր է և ունի իրավունք ամրագրում կատարել բոլոր նշված ուղևորների անունից։
Բոլոր ուղևորները բավարարում են մուտքի, վիզայի, առողջական և ուղղությանը հատուկ պահանջներին։
Կարդացել և ընդունել է մատակարարի պայմանները նախքան ամրագրումը։
MyTour-ի միջոցով ամրագրում կատարելիս մենք հավաքագրում ենք որոշ անձնական տվյալներ՝ ձեր ամրագրման գործընթացն իրականացնելու համար։ Դրանք ներառում են՝
Անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ
Կոնտակտային տվյալներ,
Ճանապարհորդական նախընտրություններ և անձնագրի/ID քարտի տվյալներ (եթե պահանջվում են),
Այլ ճանապարհորդների տվյալներ։
Հարթակի մատակարարները (տուր օպերատորներ, հյուրանոցներ, տուր գործակալություններ և այլն)՝ ամրագրումը հաստատելու և ծառայություններ մատուցելու համար։
Վճարման համակարգեր՝ միայն անհրաժեշտ տվյալները փոխանցման գործընթացն իրականացնելու համար։
Ծառայությունների գործընկերներ (օր.՝ մարքեթինգային գործիքներ և այլ)՝ փարձառությունը բարելավելու և հավելյալ ծառայություններ մատուցելու նպատակով։
MyTour-ի միջոցով ամրագրում կատարելով՝ դուք համաձայնվում եք, որ ձեր և ձեր ուղեկիցների տվյալները փոխանցվեն համապատասխան մատակարարին՝ ամրագրումը կատարելու նպատակով։
Մենք կարող ենք նաև օգտագործել տվյալները՝
Ձեր ամրագրումները կառավարելու,
Ձեզ հետ կապ հաստատելու,
Առաջարկներ և ակցիաներ ուղարկելու նպատակով:
Չնայած մենք ամենայն պատասխանատվությամբ ենք ընտրում մեր գործընկերներին, վերջիններիս կողմից ծառայությունների մատուցումը դուրս է MyTour-ի վերահսկողությունից։
Մենք պատասխանատվություն չենք կրում չեղարկումների, փոփոխությունների կամ խնդիրների համար, որոնք առաջացել են մատակարարի կամ արտակարգ պայմանների հետևանքով (օրինակ՝ եղանակային պայմաններ, գործադուլ, համաճարակ և այլն):
Այս պայմանները կարող են պարբերաբար թարմացվել։ Թարմացված տարբերակը համարվում է ուժի մեջ, երբ հրապարակվում է մեր կայքում, և այդ պահից ի վեր հաճախորդները համարվում են ծանուցված փոփոխությունների վերաբերյալ։
Օգնության կարի՞ք ունեք Ձեր ամրագրումների հետ կապված․
Այցելեք մեր Help Center-ը
Կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ՝ 033 320050 հեռախոսահամարով։