Ծրագիր
-
Ո՞վ կարող է օգտվել MyTour հավելվածիցMyTour-ը այս պահին հասանելի է MyAmeria հավելվածից iOS օպերացիոն համակարգով (iPhone) օգտվող օգտատերերին։ Առաջիկայում այն հասանելի կլինի նաև Android օգտատերերին
-
Կարո՞ղ է MyAmeria-ի օգտատերն ամրագրում անել այլ անձի համարԱյո՛, հավելվածը չի սահմանափակում այլ անձանց համար փաթեթների ձեռքբերումը։
-
Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել վճար՝ ամրագրման համարԱյո՛, կախված մինչև թռիչքը մնացած օրերի քանակից, անհրաժեշտ է կատարել փաթեթի գնի 50-100%-ի չափով վճարում։ Եթե ամրագրումը կատարվում է թռիչքից 45 կամ ավելի օր առաջ, ապա ամրագրման պահին անհրաժեշտ է վճարել տուրիստական փաթեթի գնի 50%-ը, իսկ մնացած 50%-ը՝ թռիչքից նվազագույնը 15 օր առաջ: Եթե ամրագրումը կատարվում է թռիչքից առաջ մինչև 45 օր ընթացքում, ապա ամրագրման համար անհրաժեշտ է վճարել տուրիստական փաթեթի գնի 100%-ը, և փաթեթը համարվում է գնված:
-
Արդյո՞ք հնարավոր է հետ ստանալ գումարը փաթեթը չեղարկելու դեպքումՉեղարկումը թռիչքից առվազն 31 օր առաջ կատարելու դեպքում ամբողջ գումարը ենթակա է վերադարձման։ Թռիչքից 21-ից 30 օր առաջ ամրագրումը չեղարկելու դեպքում պահվում է տուրիստական փաթեթի վաճառքի գնի 30%-ը։ Թռիչքից 11-ից 20 օր առաջ ամրագրումը չեղարկելու դեպքում պահվում է տուրիստական փաթեթի վաճառքի գնի 50%-ը։ Մինչև թռիչքը 10 օր կամ ավելի կարճ ժամանակահատված մնալու դեպքում փաթեթը չեղարկելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։
-
Ինչպե՞ս է իրականացվում կանխավճարըՎճարումն իրականացվում է հարթակի միջոցով օնլայն՝ բանկային քարտով վճարման միջոցով։
-
Որքա՞ն ժամանակ է տևում փաթեթի ամրագրման հաստատումըՍովորաբար փաթեթի հաստատումը կատարվում է արագ՝ մի քանի ժամվա ընթացքում, սակայն կարող է տևել առավելագույնը 1 աշխատանքային օր։ Ամրագրումը չհաստատվելու դեպքում կատարված կանխավճարը վերադարձվում է օգտատիրոջը։
Վճարում
-
Ամրագրման պահին վճարվում է 200,000 ՀՀ դրամ, իսկ մնացորդը վճարվում է թռիչքից մինչև 30 օր առաջ։
Չեղարկում
-
Վիզայի մերժման դեպքում վճարված գումարից պահվում է 25,000 ՀՀ դրամ վիզայի ծառայության վճար։
-
Այլ պատճառներով չեղարկման դեպքում գումարի վերադարձ չի իրականացվում:
Ինչ է ներառված
Արժեքը մեկ անձի համար – 1,450 եվրոյին համարժեք դրամ
-
Ավիատոմս Երևան-Ռիգա-Ստոկհոլմ, Ռիգա-Երևան 23 կգ ուղեբեռով
-
Տրանսֆեր
-
2 գիշեր կեցություն Ստոկհոլմում, նախաճաշով
-
2 գիշեր կեցություն Տալլինում, նախաճաշով
-
3 գիշեր կեցություն Ռիգայում, նախաճաշով
-
Նավարկություն Ստոկհոլմ – Հելսինկի բարձրակարգ Տալլինկ Սիլյա զբոսանավով, Ա կարգի համարներում, գիշերակաց նավի վրա, նախաճաշ
- Նավարկություն Հելսինկի – Տալլին
-
Տրանսպորտային սպասարկում տուրի ընթացքում
-
Հայ ուղեկցող տուրի ընթացքում
-
Ռուս զբոսավար տեղերում
-
Առողջության ապահովագրություն
-
Վիզայի աջակցություն
-
Թանգարանների տոմսեր
-
Վիկինգների թանգարան Ստոկհոլմում
-
Հնարավորության դեպքում՝ այցելություն ժայռափոր եկեղեցի Հելսինկիում
-
Սևագլուխների տուն Ռիգայում
-
Գինը չի ներառում
-
Վիզայի արժեքն ու վիզա կենտրոնի վճարը
-
Ընթրիքը Ստոկհոլմ – Հելսինկի զբոսանավի վրա (արժեքը 50 եվրո մեկ անձի համար կամ ցանկության դեպքում կարելի է ավելի մատչելի սնվել հենց զբոսանավի վրա՝ խանութներից, արագ սննդի կետերից)
-
Լրացուցիչ՝ ծրագրում չներառված թանգարանների տոմսեր